ՄԱԿ-ն էլ պետք է հասկանա՝ այն ինչ կատարվում է Ադրբեջանում առաջին հերթին խարան է հենց իր համար          ՀՀ ոչ մի իշխանություն երբեք չի հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը       Տեսանյութ.Սո՛ւս մնացեք, հիմար բաներով դուք եք խաբել այս տարիների ընթացքում․ Լևոն Քոչարյան    

14 մար 2025 13:11

Ադրբեջանի հետ համաձայնագրում չկա «միջանցքի» նաև ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ դրույթ

Ադրբեջանի հետ համաձայնագրում չկա «միջանցքի» նաև ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ դրույթՀամաձայնեցված համաձայանգրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին, ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրում չկա: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ կա երկկողմ պատրաստակամություն համգործակցել տարբեր ոլորտներում՝ այդ թվում տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում:

«Մենք նաև տեղեկացրել ենք հանրությանը, որ շատ կառուցողական, մեր համոզմամբ, երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին: Առաջարկը հետևյալն է՝ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից: Ինչպես ողջ աշխարհը, մենք ևս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն պարզեցնենք սահմանահատման գործընթացը՝ ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը:

Ինչպես նախկինում՝ այնպես էլ հիմա, համոզված ենք, որ որևէ երրոդ ուժերի կողմից այդ ենթակառուցվածքները վերահսկելու կարիք չկա, բեռների անվտանգության ապահովման համար կարող է գործադրվել քաղաքակիրթ աշխարհին հայտնի տարբեր մեխանիզմներ»,- ասաց նա:

Միրզոյանը նշեց, որ համաձայնեցված տեքստում չկա որևէ դրույթ այն մասին, որ մինչև խորհդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված և հետո այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները:

«Լսեցինք ադրբեջանական կողմի մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության մասին, այդ մասին, իհարկե, համաձայնագրի համաձայնեցված տեքստում կրկին ոչինչ չկա: Ընդհանրապես, համաձայնագրի տեքստում որևէ միակողմանի կարգավորում չկա, չկա նաև Սահմանադրությունների մասին կարգավորում:

Հայտնի է, որ մենք էլ ունենք մեր մտահոգություններն Ադրբեջանի սահամանդրության մասին: Հայտնի է որ մենք տեսնում ենք այնտեղ որոշակի նկրտումներ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, բայց նաև հայտնի է, որ մենք կարծում ենք, որ համաձայանագրի տեքստում ունենք որոշակի դրույթներ, որոնք փարատում են այդ մտահոգությունները»,- նշեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր