Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ          Երևանում` «Լոնդոն» հյուրանոցում, Թուրքիայի քաղաքացին հայհոյել և անհարգալից պահվածք է դրսևորել, նրան ձերբակալել են       Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում, դատի ենք տալու իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար    

15 մար 2025 09:04

Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա. «Հրապարակ»

Ովքեր են գործ տվել Գառնիկ Դանիելյանի վրա. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրել է․

Երեկ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ավելի քան հինգ ժամ տեւած բուռն քննարկումը մի քանի անգամ ընդմիջվեց։ Ընդմիջումներից մեկի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հանձնաժողովի աշխատասենյակում, որտեղ տեղի էր ունենում քննարկումը, Iqos էր ծխել` տաքացվող ծխախոտ։ Քննարկումը վերսկսելուց եւ Գառնիկ Դանիելյանի սուր ելույթից հետո ԱԺ ժամանեցին երկու ոստիկան եւ պատգամավորին հանելով սենյակից՝ տեղեկացրին, որ տուգանում են նրան ծխելու համար։ Ասացին, որ ընդմիջման ժամին է ծխել, եւ որ իրենք նիստի ուղիղ հեռարձակումին հետեւելով են պարզել։

Մինչդեռ ընդմիջումների ժամանակ ուղիղ հեռարձակումն անջատվում է, եւ ակնհայտ է, որ ՔՊ-ականներն էին «մատնել» Դանիելյանին, որին օրենքով սահմանված կարգով հիսուն հազար դրամով տուգանեցին։ Մարդիկ, որոնք իրենց աշխատասենյակները դարձրել են ծխարաններ, փաստորեն, դարձել են հանրային վայրերում ծխելու դեմ պայքարող մարտիկներ։ 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր