«Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»          Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»       Հուլիսի 1-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

17 մար 2025 10:25

Որոնք են հաղթող մարդկանց բնորոշ առաջընթացի 10 կանոնները

Որոնք են հաղթող մարդկանց բնորոշ առաջընթացի 10 կանոնները1. Եթե կարևոր որոշում եք ընդունել, ապա գործի անցեք առաջիկա 72 ժամվա ընթացքում, հակառակ պարագայում հետո չեք իրականացնի այն, ինչ որոշել էիք:

2. Առաջընթացի համար շատ մեծ կարևորություն ունի քննադատությունը. դուք կարող եք խուսափել դրանից, սակայն միայն այն դեպքում, երբ ոչինչ չանեք:

3. Աշխատեք 110 %-ով, քանի որ արդյունքի հասնել կարող եք միայն վերջին 10%-ի օգնությամբ:

4. Աջակցեք և ջերմություն փոխանցեք ձեզ շրջապատող մարդկանց. նմանօրինակ փոխադարձ վերաբերմունքը գրեթե միշտ հրաշքներ է գործում:

5. Հետամուտ եղեք արդեն իսկ առկա փորձի փոխառմանը. մի՛ փորձեք նոր հեծանիվ հայտնագործել:

6. Մի՛ փնտրեք պատճառաբանություններ. ձեզ հաջողություն է պետք, այլ ոչ թե կարեկցանք:

7. Ընկերացեք այն մարդկանց հետ, ովքեր ձեզնից մի քանի քայլ առաջ են. այդ դեպքում դուք ավելի մեծ արագությամբ առաջ կշարժվեք:

8. Եղեք արծիվ, այլ ոչ թե բադիկ…արծիվները գործում են…

9. Բոլոր փորձությունները պարզապես վարժություններ են, որոնք հարկավոր է հաղթահարել…հիշե՛ք, կյանքը ոչ թե պատժում է, այլ՝ դաստիարակում:

10. Պետք չէ ամեն րոպե ինչ-որ բան անել…երբեմն պետք է ուղղակի ապրել և վայելել կյանքը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր