Ձորաղբյուրում բախվել են «Nissan»-ն ու «Opel Combo»-ն, վերջինն էլ բախվել է բետոնե էլեկտրասյանը, կա տուժած          Եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում       Սեպտեմբերի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

17 մար 2025 12:01

Վրաստանի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկման

Վրաստանի դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ևս 4,5 տարվա ազատազրկմանՎրաստանի դատարանը 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման՝ 2021 թվականին սահմանն ապօրինի հատելու համար, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Օրերս Թբիլիսիի դատարանը Վրաստանի 3-րդ նախագահին մեղավոր էր ճանաչել պաշտոնավարման ընթացքում պետբյուջեից մի քանի միլիոն դոլար յուրացնելու համար և դատապարտել 9 տարվա ազատազրկման։

Այսպիսով, Սաակաշվիլին բանտում կանցկացնի 12 տարի 6 ամիս։ Ազատազրկման ժամկետը կհաշվարկվի ձերբակալման պահից՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից։

Նախկին նախագահի նկատմամբ դատավարությունը շարունակվում է նաև 2007 թվականի նոյեմբերի 7-ի դեպքերի հետ կապված գործերով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր