Կարող ենք փորձաքննության ուղարկել Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրությունները պարզելու երկկողմանի տարածքային պահանջներ կա ՞ն արդյոք

Այն բոլոր «մտավախությունները», որոնք որ Ադրբեջանն առաջ է քաշում պայմանագրի մեջ, այդ բոլոր «մտավախությունների» հետ կապված լուծում կա: Եվ եթե դա էլ չլինի, մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ՝ արդյոք ՀՀ-ի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կա, թե ՝չկա: Ի վերջո, այդ հարցը ո՞նց է լուծվելու, մենք ասում ենք՝ այդ հարցը մենք լուծել ենք խաղաղության պայմանագրով»,-ասել է Սիմոնյանը:
ԱԺ նախագահն առաջարկել է 2 երկրների Սահմանադրությունը ուղարկել փորձաքննության:
«Կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունը, պարզելու, թե արդյոք այդ պնդումներն իրականության հետ աղերս ունեն թե չէ:»,-ասել է Ալեն Սիմոնյանը: