70 մարդ զրկվել է ՌԴ քաղաքացիությունից, 46.053 որոշում՝ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցողներին ՌԴ-ից արտաքսելու վերաբերյալ          «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել է, 1 մարդ մաhացել է, վարորդը եղել է ոչ սթափ       ԱՄՆ հետախուզական ծառայությունները դադարեցրել են մի շարք հակահետախուզական գործողություններ Ռուսաստանի դեմ    

19 մար 2025 12:13

Բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ և մեկ զոհ

Բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ և մեկ զոհՄարտի 19-ին, ժամը 01:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Hyundai» (վարորդ՝ Վ․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։ 

Դեպքի վայրում (երթևեկելի հատվածում) հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։  

«Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և«Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ․ Օ․-ն (ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր