Երևանում «Կամազ»-ը մխրճվել է բնակչի տան մեջ, վարորդը տեղում մահացել է          Մինչև մեր ծրագիրը ոչ մեկ Հայաստանում մթերման կայաններով չի զբաղվել, դրա համար մեր գյուղերը ունեն այն վիճակը, ինչ ունեն       Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ    

20 մար 2025 17:09

Բաքվում պահվող հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն

Բաքվում պահվող հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվենՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի համոզմամբ՝ Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ամբողջացումը նշանակում է, որ կողմերի միջև բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են։

Այս մասին հայտարարել է «Rasmussen Global» քաղաքական խորհրդատվական միջազգային կազմակերպության հիմնադիր և նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին։

«Հայ գերիները պետք է անմիջապես վերադարձվեն։ Պատկերացրե՛ք, ունենք խաղաղության համաձայնագիր, ինչը նշանակում է, որ բանակցությունների ընթացքում բարձրացված բոլոր հարցերը լուծվել են»,-ընդգծել է Ռասմուսենը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր