Ապրիլի 2-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Ապրիլի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «IVECO»-ն և «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավոր    

31 մար 2025 10:16

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին

«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին«Մայր Հայաստան» դաշինքը, ինչպես և հայտարարել էր, պատրաստ է իր ձայնը տալ առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» իշխանազրկվի Գյումրիում, բայց դա բավարար չէ՝ գնդակն այժմ ավագանի անցած մյուս ընդդիմադիրների դաշտում է։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

«Մեր Գյումրիի թիմը շատ կարճ ժամանակում հասցրեց հսկայական գործ անել, եթե ժամանակը ներեր, հաստատ կկարողանայինք ավելի մեծ թվով ձայներ ստանալ։ Մենք մեր առջև որպես նվազագույն նպատակ դրել էինք իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, և հիմա դրա համար բոլոր հնարավորությունները կան։ Այժմ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի։ Մենք դեռ ընտրություններից առաջ ասել էինք, որ հավակնում ենք առավելագույն ձայներին, բայց եթե այնպես ստացվի, որ եթե ընդդիմադիր որևէ այլ ուժ ստանա առավելագույն ձայներ, ապա պատրաստ ենք մեր քվեով՝ առանց կոալիցիոն որևէ բանակցությունների և աթոռակռվի մեջ մտնելու, սատարել այդ ուժին, որպեսզի ՔՊ-ն իշխանազրկվի։

Այժմ միայն «Մայր Հայաստանի» ձայները բավական չեն դրա համար, ուստի գնդակն այժմ ավագանի անցած ընդդիմադիր մյուս ուժերի դաշտում է։ Կոչ ենք անում ընդդիմադիր մյուս ուժերին վեր կանգնել անձնական ամբիցիաներից և սկսել երկխոսություն, մենք էլ պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել և երաշխավորը դառնալ այն պայմանավորվածությունների, որոնք կարող են ձեռք բերվել»,- ասել է Թևանյանը:

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանն էլ վստահեցրել է, որ մինչև վերջ հավատարիմ են մնալու իրենց տված խոստմանը։

«Չի կարելի վիժեցնել ընդդիմադիր ճամբարը, մենք մինչև վերջ լինելու ենք մեր խոսքի տերը՝ մեր յուրաքանչյուր գործողություն միտված է լինելու նրան, որպեսզի իշխանազրկենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,- նշել է Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր