Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը          Պուտինը Facebook-ի և Instagram-ի հետ կապված օրենք է ստորագրել, որով արգելվում է այդ ռեսուրսների վրա գովազդ տարածել       Նիկոլ Փաշինյանը Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել    

06 ապր 2025 15:17

Տեսանյութ․Այսօր Մեծ պահքի 6-րդ կիրակին է, որը կոչվում է Քրիստոսի Գալստյան

Տեսանյութ․Այսօր Մեծ պահքի 6-րդ կիրակին է, որը կոչվում է Քրիստոսի ԳալստյանՄեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Այս կիրակին Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյան` մարդեղության հիշեցումն է: Հաստատվեց այն ճշմարտությունը, որ Փրկչի Գալստյամբ հնարավորություն ընձեռնվեց մարդկությանն առաջնորդվել փրկության ուղով:

Այս կիրակին միևնույն ժամանակ Երկրորդ Գալստյան խորհուրդն ունի: 
Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և դրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):

Գալստյան կիրակիի խորհուրդը համբերության, բարեպաշտության, առաքինության կոչն է, որովհետև հոգու բյուրեղացմամբ և ճշմարիտ հավատով մարդ կարող է սպասել Տիրոջ Հրաշափառ Գալստյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր