2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում քաղաքացիներին կտրամադրվի կենսաչափական անձնագիր

«Պետք է պայմանագիր կնքենք հաղթող ընկերության հետ։ Առաջիկա ամսվա ընթացքում կպայմանավորվենք հարմար օր, տեղ ու կստորագրվի փաստաթուղթը»,- ասուլիսում ասաց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նա ընդգծեց, որ 2026 թվականի երկրորդ կիսամյակում կենսաչափական համակարգն արդեն ներդրված կլինի Հայաստանում, փաստաթղթերը կլինեն շրջանառության մեջ ու կսկսեն տրամադրել քաղաքացիներին։
«Կենսաչափական տվյալների հավաքագրումը տեղում է իրականացվում, այսինքն մատնահետքի, դեմքի նկարահանման աշխատանք է տարվում։ Գրասենյակներում ներդրվելու է «բոլորը մեկում» տեխնիկական լուծումը։ Մեկ սարք է լինելու։
Մասնավորն, իհարկե, կհայտարարի իր գնային քաղաքականությունն ավելի ուշ, բայց, կարծում եմ, արժանապատիվ հանրային ծառայությունների մոդել ենք ունենալու»,-ասաց Ն. Դավթյանը։