ՀՀ-ն պետք է ՀԱՊԿ-ին վճարի կազմակերպության ընդհանուր բյուջեի 10%-ը, որը հայկական կողմն արդեն երկու տարի է չի վճարում          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 26-ի համար       Հունիսի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

26 հուն 2026 09:33

Ընտրությունների հետևանքները, Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ»

Ընտրությունների հետևանքները, Պապիկյանն ապօրինի հրաման է ստորագրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին` ՔՊ-ացվեցին, եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ:

Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը` 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած ՀՀ քաղաքացիների կամ ընդդիմադիրների համար:

Բանակը մի անգամ էլ օգտագործեցին մայիսի 28-ին` զորահանդես անելով եւ այն փիառ նպատակներով օգտագործելով: Բանակի մասնակցությունն էական եղավ նաեւ քվեարկության օրը, երբ զինվորներին սպաները շարքով տանում էին ընտրատեղամասեր, անգամ քվեարկության ժամի ավարտից հետո: Ընտրություններից հետո էլ բանակի հետ կապված գործընթացներ կան: Մասնավորապես, մեզ պատմեցին, որ զորամասերից մեկի քվեարկության արդյունքները չեն բավարարել իշխանություններին, եւ հիմա բանակի ղեկավարությունը հետաքննություն է անում, թե որ հրամանատարի տեղամասում են «վատ» արդյունքներ գրանցվել:

Մեզ պատմեցին, որ ամենից եռանդով այս ուղղությամբ «աշխատում» էր երկրորդ կորպուսի հրամանատար, ծնունդով ջավախքցի գեներալ Գարեգին Պողոսյանը: Երեկ մի դեպքի մասին էլ տեղեկացանք` Ստեփանավանում ԲՀԿ անդամ կնոջ երկու զավակներին, որոնք կադրային զինվորականներ են, Պապիկյանը բանակից զորացրելու ապօրինի հրաման է ստորագրել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր