Արագածոտնի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից մեկը մահացել է          ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ       Պետությունը վերադարձրել ենք ժողովրդին, եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին    

23 ապր 2025 13:30

Հայտարարելուց հետո, որ գնում են խաղաղության Ադրբեջանն ավելի շատ է կրակում, տեսե՞լ եք նման խաղաղություն

Հայտարարելուց հետո, որ գնում են խաղաղության Ադրբեջանն ավելի շատ է կրակում, տեսե՞լ եք նման խաղաղությունՉնայած նրան, որ հայտարարում են՝ համաձայնեցրել են փաստաթուղթը ու գնում են խաղաղության, Ադրբեջանն ավելի շատ է կրակում, քան մինչև այդ հայտարարությունը, տեսե՞լ եք նման խաղաղություն։ Այս մասին Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը։

«Սահմանին ավելի շատ են կրակում, քան նրանից առաջ, երբ հայտարարել են, որ խաղաղություն անվանումով պայմանագիրը պատրատ է, ես այդպիսի խաղաղություն ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել»,-ասաց Վարդանյանը։  

Պատգամավորի գնահատմամբ՝ Ադրբեջանը կրակում է, որովհետև վերջին 5 տարում սովորել է, որ սպառնալիքի լեզվով խոսելու դեպքում, այդ թվում նաև տեղեկատվական ահաբեկչական արշավներ իրականացնելու պարագայում ինքը ստանում է ավելին, քան կարող էր պատկերացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր