Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. Լուսանկարներ          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթը    

23 ապր 2025 18:03

Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին, քննարկվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը

Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին, քննարկվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումըԱպրիլի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, նշեց, որ ավանդույթ է դարձել ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակի կողմից կազմակերպվող բրազիլական լրատվամիջոցների ներկայացուցիչների ամենամյա այցը Հայաստան, որի նպատակն է ի մոտո ծանոթանալ և Բրազիլիայի լայն հասարակությանը հաղորդ դարձնել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակույթին ժառանգությանը և երկրում տիրող իրավիճակին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց ՀԲԸՄ Բրազիլիայի գրասենյակին նման նախաձեռնության համար՝ կարևորելով օտարերկրյա լրատվական հարթակներում Հայաստանի անվտանգային խնդիրների, Արցախի բռնազավթման, արցախահայերի արդար իրավունքների, Բաքվում պահվող գերիների և հայկական հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման մասին ճշմարտության բարձրաձայնումն ու միաջզգային հանրության իրազեկումը։

Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Հայ Առաքելական Եկեղեցու գործունեությանն ու ազգապահպան առաքելությանը, Եկեղեցու կողմից արցախահայությանը ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերին, ինչպես նաև միջեկեղեցական փոխհարաբերություններին առնչվող հարցեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր