Իմ կողմից ունենք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե դուք ինչ որոշում կկայացնեք

«Իմ կողմից ունենք լիակատար աջակցություն, անկախ նրանից, թե դուք ինչ որոշում կկայացնեք: Տեղյակ եմ, որ այն ծրագրերը որ իրականցնում է ՀՀ կառավարությունը, ունեն բազմաթիվ խնդիրներ: Առիթ եմ ունեցել բնակարանային աջակցման ծրագրի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել դեռ նախագծային փուլում և ասել, որ սկզբից էլ դա տապալված ծրագիր է, արցախցիները դրանից չեն օգտվելու, որովհետև որոշակի լուրջ խնդիրներ կան, որոնք հաշվի չեն առնվել: Համարում եմ՝ մեր ժողովրդի կողմից ունեք լիազորություն որոշումներ կայացնելու, և ես պատրաստ եմ աջակցել, այդ թվում՝ եթե որոշեք գրասենյակային պայմաններում աշխատանքները իրականացնեք, պատրաստ ենք նաև ներկայացուցչությունը տրամադրել և ապահովել ձեր էֆեկտիվ աշխատանքը: Սա որպես առաջարկ կարող եք ընդունել և հաշվի առնեք ձեր հետագա որոշումներում:
Կառավարության կողմից կա առաջարկ, որ դուք խմբեր ստեղծեք և աշխատանքներ իրականցնեք, ինձ թվում է՝ դա պետք է իրականացվի քանի որ այդ ծրագրերից կախված է մեր բնակչության և արցախցիների հետագա ինտեգրումը և արժանապատիվ ապրելը ՀՀ-ում»,- ասաց Արցախի նախագահը:
Խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը Արցախի նախագահին տեղեկացրեց իրավիճակը: Նա ասաց, որ կառավարությունից նրանց ասել են, եթե վրանը չհանեն, երկու ամսով էլ չի երկարացվի 40 հազարների աջակցությունը:
«Մենք ասել ենք՝ սա այն հարթակն է, որ հնարավորություններ է տալիս հանդիպումներ ունենալու մեր հայրենակիցների հետ, հավաքագրում ենք արցախցիների բոլոր խնդիրնրը: Ասել ենք՝ վրանը որևէ կերպ չի կարող խանգարել, որ մեր առաջարկությունները ներկայացնենք ձեզ, մեր առաջարկությունները գրավոր ներկայացնելու ենք իրենց, առաջիկա օրերին Խորհուրդը պետք է հանդես գա հայտարարությամբ»,- ասաց նա: