Ցեղասպանություն բառն օգտագործելուց հրաժարումը խարխլում է ճշմարտությունը, պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն

«ԱՄՆ-ի ճանաչումը պաշտոնական է և անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը և անարգում 1915-ի զոհերի հիշատակը: Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն», - գրել է Փալոունը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ:
«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և հարգում այն մարդկանց հիշատակը, ովքեր տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915թ. սկսած մեկուկես միլիոն հայեր արտաքսվեցին և մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Այս հիշատակի օրը մենք ևս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի և ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին՝ սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար: Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ և աջակցել տարածաշրջանային կայունությանը՝ ձգտելով հասնել կայուն բարգավաճման և անվտանգության»,-ասել է նա։