Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար          ՌԴ-ն ՀՀ-ին ուղղված նամակ է պատրաստում ԵՄ-ին մերձենալու նորմերի և ԵԱՏՄ-ի կանոնների հակասության մասին       Հորդորում ենք ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումն օրինական բոլոր միջոցներով    

26 ապր 2025 09:02

Ինչպես է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»

Ինչպես է վրացական ընկերությունը հաղթել․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․  Երեւանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել վրացական «Ջորջիան Թրեյն» ընկերության հետ՝ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կարիքների համար անվազույգերի վերանորոգման ծառայությունների ձեռքբերման համար։ Այս ծառայության արժեքը 69 միլիոն դրամ է, որը վճարվել է Երեւանի բյուջեից։ Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրը պատմում է, որ նախորդ տարիներին նույն ծառայությունը մատուցել են հայկական ընկերությունները, թե ինչպես է ստացվել, որ այս տարի վրացական ընկերությունն է մասնակցել մրցույթին եւ հաղթել` չգիտի։ Ի դեպ, մրցույթին մեկ ընկերություն է մասնակցել` վրացականը: «Մի բան, ինչը միշտ Հայաստանում է արվել․ այս ո՞ւր եք հասցրել մեր քաղաքն ու երկիրը, որ մենք մեր մետրոն չենք կարողանում սպասարկենք, պրիմիտիվ գործառույթ պետք է կատարվի, ու վրացական ընկերությունը գալիս-հաղթում է։ Ու հիմա այս ամբողջ մեծ գումարը դուրս պիտի փոխանցվի»։

Մենք դիմեցինք Երեւանի մետրոպոլիտենին՝ հասկանալու, թե ինչպես է ստացվել, որ միայն մեկ օտարերկրյա ընկերություն է մասնակցել մրցույթին եւ հաղթել, մինչդեռ նախորդ տարի հայկական ընկերություններն են այդ ծառայությունը մատուցել։ Խոսնակն անորոշ պատասխան տվեց, թե դա պետական գնում է, իրենք չեն կազմակերպել, եղել է բաց մրցույթ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 26․ 04․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր