Հայաստանի հավաքականի կազմում միշտ ունեցել եմ հանդիպումներում հաղթելու եռանդ, կիրք և ցանկություն          Առաջարկվում է ծառայության սահմանային տարիքը փոխել, 15 միլիոն դրամ տուրք՝ մինչև18 տարեկան արական սեռի համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում       Կենդանակերպի չորս նշաններ, որոնք կարող են սիրով զբաղվել ցանկացած վայրում    

28 ապր 2025 21:10

Մի քանի միջոցներ՝ հասկանալու համար, որ դիմացինը խաբում է ձեզ

Մի քանի միջոցներ՝ հասկանալու համար, որ դիմացինը խաբում է ձեզՆա բաց է թողնում մանրամասները
Խաբեբաները սովորաբար պատմություն հորինելիս բաց են թողնում մանրամասները: Երբ մարդը ճշմարտությունն է պատմում, իր կամքից անկախ ինչ-որ մանրամասներ է հիշատակում. երբ է դա եղել, ինչ եղանակ էր այդ ժամանակ, ում է հանդիպել ճանապարհին: Նրան ճշտող հարցեր տվեք, եւ ձեր կասկածներին պատասխան կստանաք:

Նա ներողություն է խնդրում, որ ինչ-որ բան է մոռացել
Ստախոսը չի կարող հիշել այն ամենը, ինչի մասին խաբել է: Եթե մարդը ճշմարտությունն է պատմում, պատմությունը նույնն է մնում նաեւ որոշ ժամանակ անց: Ստախոսը չի կարողանում հորինած պատմությունը կրկնել, եւ կարող է արդարանալ, որ պարզապես արդեն մոռացել է, թե ինչպես է դա պատահել:

Նա հակասում է ինքն իրեն
Նա խճճվում է սեփական ստի մեջ: Երբ մարդը շատ է ստում, նրա պատմությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ միմյանց:

Նա չափազանց երկար է մտածում պատասխանի հարցում
Հավանաբար՝ նա դեռեւս չի մտածել իր ստի մասին: Կամ փորձում է հիշել, թե ինչ է խաբել ավելի վաղ:

Նա ակհայտորեն լարված է կամ նյարդայնանում է
Փորձառու հոգեբանները կարող են նկատել, որ մարդը ստում է: Ստի դետեկտորը նույնպես կճանաչի ստախոսին, երբ նրա սրտի բաբախյունն արագանա:

Նա պաշտպանողական դիրք է բռնում
Դուք նրան պարզ հարց եք տալիս, իսկ նա ագրեսիվ է դառնում, կարծես նրան ինչ-որ բանում մեղադրում են: Քանի որ գիտի, որ մեղավոր է:

Նա մեղադրում է ձեզ
Մարդը, որը ստում է, կփորձի ուշադրությունն իրենից դեպի ձեզ փոխանցել: Նա կարող է ձեզ մեղադրել ստելու մեջ կամ ձեզ ամաչեցնել այն բանի համար, որ համարձակվել եք նրան կասկածել ստի մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր