Ալիևը և Զելենսկին դատապարտել են Ռուսաստանի գործողությունները          Իրանը երբեք չի ընդունի Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակումը. Այաթոլլա Խամենեի       ԱՄՆ-Ադրբեջան-Հայաստան պայմանագիրը Եվրոպայից Չինաստան նոր տարանցիկ միջանցք է, շրջանցելով Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը    

29 ապր 2025 09:00

Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել, ՌԴ-ում միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ և չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը․ «Հրապարակ»

Ընդդիմությունն էլ է քարոզարշավ սկսել, ՌԴ-ում միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ և չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը․ «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով: Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ:
 
Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների` Մոսկվա այցելությունները: Բոլոր այն գործիչները, որոնք քիչ թե շատ ընդունելի են Կրեմլի համար, վերջին շրջանում մեկնել են Մոսկվա եւ տարբեր մակարդակների հանդիպումներ ունեցել: Ռուսական իշխանությունները միայն մեկ անձի` Սերժ Սարգսյանի հետ կապված ունեն վերապահումներ եւ չեն պատրաստվում վերանայել իրենց դիրքորոշումը:
 
Մյուս բոլորին ասվել է` աշխատեք, պայքարեք, ակտիվացեք, կտեսնենք` ով է ավելի ազդեցիկ ու անցողիկ, նրան էլ կաջակցենք: Ոմանք նաեւ սրանով են բացատրում Սերժ Սարգսյանի ճամբարի «ապակառուցողական» պահվածքն ընդդիմադիր դաշտում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր