Մայիսի 7-ին և 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Մայիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը ձերբակալվել է    

05 մայիս 2025 23:51

Մայիսի 7-ին և 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Մայիսի 7-ին և 8-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` մայիսի 7-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 8-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, Նորքի այգիներ փողոցի (մասնակի), Հովսեփյան փողոցի, Դավիթ Բեկ փողոցի (մասնակի) բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր