Հանձնարարել է «մառոզ անել», «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար. «Փաստ»

Նրա ներքին լարվածությունն ավելի է աճել, երբ արդեն Հայաստանում տեղեկություններ է ստացել սեփական կուսակցության վերնախավի շարքերում ջղաձգումների, լարվածության, ապագայի հետ կապված անվստահության վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանի հետ կապված որոշակի բիզնես շրջանակներում տարածվող տեղեկությունների մասին, որ վարչապետի մոսկովյան այցն անարդյունավետ է եղել։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, որպես սեփական շարքերում ապատիկ մթնոլորտի լիցքաթափման գործիք՝ որոշվել է կազմակերպել հերթական «մասկի շոուն», որի թիրախում են լինելու ընդդիմությանը հարող բիզնեսմենները:
Ըստ մեր զրուցակցի, կազմված է անձանց համապատասխան ցանկ, և ուժայիններին հանձնարարվել է մոտ օրերի ընթացքում այդ բիզնեսմեններին «փռել» ասֆալտին, ձերբակալել՝ ընդգծված նվաստացուցիչ ձևով, նկարահանել, տարածել «մասկի շոուն»՝ ապահովելու համար հանրային լայն արձագանք. ավելին, դրա համար որոշվել է ներգրավել իշխանությանը սպասարկող հնարավոր բոլոր հարթակները՝ հեռուստաընկերություններից, կայքերից և յութուբյան ալիքներից մինչև տիկտոկյան բազմաթիվ «օգտատերեր»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 13․ 05․ 25 թ համարում։