Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 մար 2018 13:50

Վրաստանի սահմանը հատող մեքենաների պարտադիր ապահովագրության վերաբերյալ հայտարարություն

Ս․թ․ մարտի 1-ից արտասահմանյան պետհամարանիշներով Վրաստան մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է պարտադիր ապահովագրվեն: ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցների ապահովագրումը ՀՀ տարածքում կատարվում է ՀՀ սահմանային անցակետերի մոտ տեղակայված «РОСГОССТРАХ»-ի գրասենյակներում, իսկ Վրաստանի տարածքում՝ սահմանակետի հարևանությամբ տեղակայված «LIBERTY» բանկի գրասենյակներում։

Հերթերից խուսափելու նպատակով նախքան սահման հասնելը ՀՀ պետհամարանիշներով տրանսպորտային միջոցները կարելի է ապահովագրել նաև «РОСГОССТРАХ» ապահովագրական ընկերության այլ մասնաճյուղերում (բանակցություններ են վարվում, և շուտով ապահովագրական ընկերությունների ցանկը կընդլայնվի), ինչպես նաև www.tpl.ge կայքի միջոցով:
Ապահովագրական փաթեթի արժեքը կախված է տրանսպորտային միջոցի տեսակից և ապահովագրման ժամկետից, բայց ոչ պակաս, քան 15 օր ժամկետով:

Ապահովագրական փաթեթի արժեքներն են․
Մինչև 3500 կգ քաշ և ոչ ավելի քան 9 տեղ ունեցող տրանսպորտային միջոցներ – 15 օրվա համար՝ 30 լարի, 30 օրվա համար՝ 50 լարի, 90 օրվա համար՝ 90 լարի, մեկ տարվա համար՝ 295 լարի:

9 նստատեղ (վարորդի հետ) և ավելին ունեցող ավտոբուսներ – 15 օրվա համար՝ 45 լարի, 30 օրվա համար՝ 75 լարի, 90 օրվա համար՝ 140 լարի, մեկ տարվա համար՝ 480 լարի:
3500 կգ ավել քաշ ունեցող բեռնատարներ – 15 օրվա համար՝ 60 լարի, 30 օրվա համար՝ 100 լարի, 90 օրվա համար՝ 170 լարի, մեկ տարվա համար՝ 610 լարի:

Բեռնատարների կցորդիչներ – 15 օրվա համար՝ 14 լարի, 30 օրվա համար՝ 25 լարի, 90 օրվա համար՝ 40 լարի, մեկ տարվա համար՝ 145 լարի:
Ապահովագրումը թույլ կտա ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փոխհատուցել տուժածների կրած ֆիզիկական և նյութական վնասները: Ընդ որում, բժշկական օգնության ծախսերը կհատուցվեն մինչև 15000 լարի, մահվան կամ հաշմանդամության դեպքում՝ մինչև 30000: Մեկ դեպքի համար ապահովագրական փոխհատուցման սահմանափակումը կկազմի 300000 լարի:
Գործում է թեժ գիծ։ Հարցերի դեպքում դիմել +995322301111 համարով։

Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանատուն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր