Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները․ «Հրապարակ»

Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչեւ 26 թիվ: Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում: Կապանում հաջողվել էր տեղի ՔՊ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել, Քաջարանում հավաքի կադրերից երեւում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել, եւ դեմքերի մի մասն էլ կրկնվում է․ Կապանից, շրջիկ կրկեսի սկզբունքով, տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին: Մասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել: Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 13․ 05․ 25 թ համարում։