Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը       Մեր սպասումն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները    

13 մայիս 2025 14:06

Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ

Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներԵրեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Այս մասին հայտնում է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։ 

«Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում` պայմանավորված աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների հանգամանքների հիմքով»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր