Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

14 մայիս 2025 09:01

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․«Հրապարակ»

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․«Հրապարակ»«Հրապարակ» գրում է․Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի՝ արեւմտյան դեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել՝ նախ առողջապահության նախարարը, ապա՝ վարչապետի խոսնակը։ Ըստ հայ դեղագործների, սա ֆեյք հրապարակում է, որի «ոտքերն աճում են Հայաստանից»։
 
Իսկ երեկ ադրբեջանական Vesti.az-ը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը՝ ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը։ «Մինչեւ վերջերս նրա «Արմֆարմացիա» ձեռնարկությունը հաջողությամբ իրացնում էր պետական պատվերները։
 
Միայն 2021 թվականին այն 240 համաձայնագիր է ստորագրել 44 պետական կառույցի հետ՝ 606,7 մլն դրամի։ Բայց վերջին տարիներին Ավանեսյանի բիզնեսը սկսել է կորուստներ ունենալ։ Ըստ աղբյուրների, պատճառն այն է, որ հայաստանյան ղեկավարությունը սկսել է ակտիվորեն առաջ մղել արեւմտյան դեղագործական ընկերությունների շահերը»,- գրված է հոդվածում։ Ի դեպ, ադրբեջանական կայքը հղում է անում ՀՀ ԱԱԾ իր աղբյուրներին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 14․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր