Արարատի մարզում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը, կա վիրավnր          Դաշինք է ստեղծվում ՝«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»       3 անձինք կասկածվում են Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ    

14 մայիս 2025 12:45

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել էShamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 7-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Պարզվել է, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 9 ամսական աղջնակ է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր