Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 24-ի համար          Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. «Ժողովուրդ»       Սպառնալիք հայ ժողովրդի ազգային ինքնության համար. «Փաստ»    

14 մայիս 2025 17:05

Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ

Երևանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Անձրեւո՞ւմ է։ Մի՛ անհանգստացեք. Երեւանի 2024թ. բյուջեով ջրահեռացման կոմունիկացիաների կառուցման վրա մսխվել է ավելի քան 1 միլիարդ 262 միլիոն դրամ։

Իսկ փողոցների հեղեղումները ձեր աչքին է թվում։ Բայց եթե այդուհանդերձ փողոցներում հորդառատ գետեր են հոսում՝ Երեւանի քաղաքապետարանի «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՀՈԱԿ-ի «Ծովակալ Ավինյան» նավատորմի առագաստանավերը ձեզ ապահով տեղ կհասցնեն»,-գրել է Մանուկ Սուքիասյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր