Սևան-Մարտունի ճանապարհին 18-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս          ԱՄՆ Կոնգրեսում Շվեյցարացի պատգամավորներն կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը       Դոնալդ Թրամփը չեղարկում է Սիրիայի դեմ 2004 թվականից գործող պատժամիջոցները    

15 մայիս 2025 09:02

ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. «Ժողովուրդ»

ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերսկսված գործով միջնորդություն է ներկայացվելու դատարան, որպեսզի դատարան հրավիրվեն ԱԺ երկու պատգամավորներ ու հարցաքննվեն։ Բանն այն է, որ մինչ Վարդազարյանի դեմ քրեական գործ հարուցելը, ԱԺ նիստերից մեկի ժամանակ 2 պատգամավոր այնպիսի հարցեր են տվել Ռուբեն Վարդազարյանին, որոնք խիստ կասկածի տեղիք են տվել. ուստի միջնորդելու են, որպեսզի պատգամավորներին հրավիրեն դատարան։ Իսկ թե ովքեր են պատգամավորները՝ մանրամասներն առաջիկայում։

Հայտնել էինք նաեւ, որ միջնորդություն է ներկայացվելու, որ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանին եւս հրավիրեն դատարան՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Վարդազարյանը, ըստ մեղադրանքի, 2019 թվականի հուլիսի 19-ից զբաղեցնելով ԲԴԽ նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

ԲԴԽ նախկին նախագահը չի ընդունում առաջադրված մեղադրանքը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 15․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր