Նուբարաշենի հոգեբուժարանում հարվածներ են հասցրել 28-ամյա քաղաքացու գլխին

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ ավագ համայնքային ոստիկան Բարսեղյանի գլխավորությամբ, պարզում են, որ նույն օրը ժամը 14։00-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գրիգոր Հ․-ն, Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ե․-ն և 38-ամյա Էդուարդ Հ․-ն հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Դ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք: