Կապիտուլիացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլիացիա ստորագրել          Արմեն Աբազյանի պաշտոնաթողությունից հետո տեղեկացված չենք, թե ով է զբաղվում անհետ կորածների ու գերիների հարցով և արդյո՞ք որևէ մեկը զբաղվում է, թե՝ ոչ       Հիմա Հայաստան մարդիկ արդեն «խոպան» են գալիս    

17 մայիս 2025 16:09

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել

Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվելՄայիսի 17-ին, ժամը 09:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։

Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր