Հայաստան այցելած ադրբեջանցիները ՌԴ քաղաքացիներ են, այցը կրել է մասնավոր բնույթ          Աջափնյակում տեղի ունեցած uպանության, uպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում       Փետրվարի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

14 հոկ 2024 11:22

Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր

Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայրՀոկտեմբերի 13-ին, ժամը 22:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:12-ին, մարվել՝ 23:26-ին: Այրվել են շենքի տանիքի ծածկը և իզոգամի շերտը (մոտ 10 քմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր