«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար          «Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում       Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է    

27 մար 2026 23:59

«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԱյսօր՝ մարտի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ռոման Ա․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ ժողովրդի հայտնի «Ձկան խանութի» խաչմերուկում, վրաերթի է ենթարկել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 1 երթուղի սպասարկող տրոլեյբուսի վարորդին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով «BMW»-ն տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տրոլեյբուսի սնուցող էլեկտրական լարերից մեկը ընթացքում հանգույցից առանձնացել էր, և վարորդը իջել էր տրոլեյբուսից՝ որպեսզի այն միացնի։ Այդ ժամանակ «BMW»-ն վրաերթի է ենթարկել վարորդին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր