Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին          Տաքսի ծառայությունների վարորդները և գրանցված աշխատողները 2027-ի հունվարի 1-ից կմիանան առողջապահության ապահովագրությանը       Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները բացահայտել են ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր    

09 մայիս 2025 12:16

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, «ГАЗель» է այրվել

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, «ГАЗель» է այրվելՄայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գյուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Արեն Պողոսյանի վարած բեռնատար «ГАЗель» մակնիշի ավտոմեքենայի խցիկում:

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Այրվել է մեքենայի խցիկի և շարժիչի հատվածը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր