ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը          Նախիջևանում ծառայող զինվորականները բողոքում են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են անում իբր ԼՂ-ի վերականգնման համար       Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ    

20 մայիս 2025 09:55

Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին, որոնք են դրանք․«Հրապարակ»

Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին ․ որոնք են դրանք․«Հրապարակ»«Հրապարակը» գրում է  ․Թեպետ շաբաթներ առաջ հայտարարվեց, որ Երեւանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, եւ վերջին երկու չհամաձայնեցված դրույթների հետ կապված էլ արդեն կա պայմանավորվածություն, սակայն Ադրբեջանը շարունակում է նորանոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Հիմա էլ ՀՀ զինանշանն են պահանջում փոխել, դրա վրայից հանել Արարատ լեռը։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակցի հարցին եւ հայտարարել, որ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը` Մինսկի խմբի լուծարման հարցով, խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կարվի։

Ասել էր նաեւ, որ Հայաստանի Սահմանադրությունում որեւէ հարեւանի նկատմամբ չկան տարածքային պահանջներ, եւ խաղաղության պայմանագրի` երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն տվյալ երկրի Սահմանադրական դատարանը, պայմանագրի ստորագրումից հետո։ Սակայն Բաքվից հնչեց արձագանք, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ «Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարեւանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը։ Պայմանագրի համաձայնեցումից հետո սա երրորդ պահանջն է, որ առաջ են քաշում ադրբեջանցիները, նախորդ երկուսը Մինսկի խմբի լուծարումն էր եւ Սահմանադրությունը փոխելը։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստ է ամեն զիջման գնալ, միայն թե կորզի այդ թղթի կտորը՝ «խաղաղության պայմանագիր» անունով, որն իրականում խաղաղություն չի երաշխավորելու, բայց դառնալու է քարոզչական դրոշակ գալիք ընտրություններից առաջ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 20․ 05․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր