Ինչպե՞ս են կենդանակերպի նշանները դրսևորում իրենց, երբ սիրային հարաբերություն են սկսում          Բաքու թռչող ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացի է մահացել       Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցելու է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին    

22 մայիս 2025 13:00

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանել

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի են սպանելՎաշինգտոնում Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից է սպանվել։ Դեպքը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։ Այս մասին գրել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը, փոխանցում է  ՌԻԱ «Նովոստին»։

Ավելի վաղ առավոտյան ABC-ն հայտնել էր, որ այնտեղ կրակոցներ են եղել, և որ զոհերը կարող էին լինել դիվանագիտական ​​​​ներկայացուցչության երկու անձ։

«Այսօր երեկոյան Վաշինգտոնի Հրեական թանգարանի մոտ սպանվել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Մենք ակտիվորեն հետաքննում ենք և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ»,-գրել է Նոեմը։

Լրատվամիջոցները փոխանցում  են, որ կասկածյալը՝ Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսը, ձերբակալվել է։ Նա ձերբակալությունից հետո վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»: Ականատեսների խոսքով՝ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։

Զոհերը երիտասարդ դիվանագետների զույգ էին, որոնք պատրաստվում էին նշանվել։ Ոստիկանությունը հայտարարել է, որ կրակողը միայնակ է գործել և ակտիվ սպառնալիք այլևս չկա: Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ հայտարարելով, որ հակասեմիտիզմն ու արմատականությունը տեղ չունեն ԱՄՆ-ում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր