Արարատ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին, նա հիվանդանոցում մահացել է

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: