Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, եղանակն առաջիկա օրերին          Մայիսի 29-ին և 30-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Մայիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 մայիս 2025 16:09

Տեսանյութ.Կան երևացող և չերևացող պրոցեսներ, մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունները ի վերջո հեռացվելու են

Տեսանյութ.Կան երևացող և չերևացող պրոցեսներ, մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունները ի վերջո հեռացվելու են«Սրբազան պայքարի» առաջնորդներից ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը համաձայն չէ ձևակերպումների հետ, թե ընդդիմությունը տապալել է փողոցային պայքարը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ ինքը, ոչ Բագրատ Սրբազանը ժողովրդին տուն չեն ուղարկել:

«Եթե ուշադիր եք եղել, ես և Սրբազան հայրն այդ օրերին հրապարակում ենք եղել, ոչ մեկին տուն չենք ուղարկել: 
Այսինքն, հենց այնպես չի եղել այդքան ժողովրդի դուրս գալը: Շատերն ասում էին, որ այդ լոկալ կոնֆլիկտի համար այդքան մարդ փողոց դուրս չի գալու, բայց մենք տեսանք, որ դուրս եկավ: Ես էլ որոշակի հատվածի պատասխանատու եմ եղել, մարդիկ են եղել, որոնք որ խոստացել են այլ տեղեր կատարել անհնազանդության ակցիաներ, բայց այդ խոստումը չեն կատարել։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, օրը կգա, ժամը կգա, եթե պատեհություն կհամարի Սրբազան հայրը դրա մասին կխոսի»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանը նաև նշեց, որ իրենք մինչ օրս պայքարում են. «Կան երևացող և չերևացող պրոցեսներ և մենք հասնելու ենք նրան, որ այս ապիկար իշխանությունները ի վերջո հեռացվելու են իշխանությունից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր