Երևանում բախվել են «Mercedes»-ն ու մոտոցիկլը, մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են          Եթե կինը ապտակում է ամուսնուն, նա երբեք դա հենց այնպես չի անում       Աշխարհը փոթորկած և մահ սփռած քամիները հասել են նաև Հայաստան, դիվական խրախճանք է Քրիստոնյա Հայաստանում    

30 մայիս 2025 14:25

Եկեղեցին շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը

Եկեղեցին շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը գրել է․

«Իսկ ի՞նչ է լինում, երբ երկրի վարչապետը ձախողում է կառավարումը։ Ի՞նչ է լինում, երբ այդ ձախողման հետևանքով հազարավոր զոհեր ենք ունենում, Հայրենիք կորցնում…

Հարցերը հռետորական են։ Բայց Նիկոլը, հաստատ, այն մարդը չէ, ով կարող է ձախողումից, ուխտադրուժ լինելուց կամ առհասարակ՝ բարոյականությունից խոսել։

Եկեղեցին, իհարկե, շատ ավելին է տեսել իր պատմության մեջ, քան նիկոլյան շանտաժի այս խղճուկ փորձերն են։ Հավատքի և արժեքների մեր ամրոցը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, վստահ եմ կհաղթահարի նաև այս փորձությունը։

Այս ամենն օրինաչափ է։ Ցավոք, նոր վերելքի համար պետք եղավ, որ հասնենք հատակին։ Հիմա արդեն այլ տարբերակ չունենք՝ պետք է վերջապես հասկանանք՝ ինչ ժողովուրդ ենք, ինչ եկեղեցի ու ինչ պետություն։

Բայց ես հավատում եմ «Մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ եկեղեցի» գաղափարին, այդ գաղափարի ուժին։ Միասին մենք կհաղթահարենք նաև այս փորձությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր