Ինչու է հայ-վրացական հարաբերություններում «սեւ կատու» է անցել․«Հրապարակ»          Աննա Վարդապետյանի եղբայրը աշխատանքի է անցել ՀԷՑ-ում․ «Հրապարակ»       Փաշինյանը ՔՊ-ականներին «հասկացրել» է՝ «հանգիստ վեր ընգեք տեղներդ»․ «Հրապարակ»    

02 հուն 2025 10:23

Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի

Ադրբեջանում գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինիԱդրբեջանական մամուլը Մայր Աթոռի դեմ փաշինյանական հարձակումների մասին անդադար գրում է:  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը խրախուսում ու քարոզչական սպասարկում է իրականացնում հայաստանյան կառավարչի համար, մյուս կողմից` բացահայտում իր ներքին վախերն ու անհանգստությունը Հայ Առաքելական Եկեղեցու դերի, ազդեցության և ազգային դիրորոշումների վերաբերյալ:

Բաքվից Էջմիածինը ներկայացվում է որպես ռևանշիզմի օջախ, ինչի տակ պետք է հասկանալ Եկեղեցու կողմից դրսևորած անհանդուրժողականությունը պաշտոնական Երևանի հանձնողական, պարտվողական և ուրացման քաղաքականությանը:

Ադրբեջանում էլ գիտակցում են, որ առանց Հայոց Եկեղեցուն խաղից դուրս բերելու Հայաստանին կենսունակությունից զրկել շատ բարդ կլինի և պետք է հիմնական դիմադրողականության կենտրոններից մեկն անընդհատ «կրակի տակ պահել»:

Ու այս տեսանկյունից Երևանի ու Բաքվի բռնապետների միջև կոնսեսուս է ձևավորվել, ինչն էլ համատեղ ջանքերով առաջ են մղում»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր