Աստղագուշակ հուլիսի 31-ի համար, ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին          ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանի կրած վնասները վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 31-ի համար    

04 հուն 2025 15:37

Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն

Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանությունՏարածքային կառավարման և ենթակառուցվածնքերի նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևորականներին արված հայհոյախառն ու վիրավորական հայտարարություններին նշեց. «Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով և կարծում եմ՝ պիտի հրապարակային պատասխան լինի, որպես հայ քրիստոնյա եմ ասում՝ վարդապետների կուսակրոնության հարցը միայն իրենց չի վերաբերվում»: 

Հարցի՝ ի՞նչ հարց հնչի պետք է դրանց պատասխան տրվի, նախարարն ասաց. «Այո, եթե կուսակրոնությունը եկեղեցում որոշակի պաշտոնից վերև պարտադիր պայման է, այո, պիտի այդտեղ հնչի հրապարակային պատասխան»:

Դիտարկմանն էլ՝ նրանց իշխանության օրոք հանձնվեց Արցախը, ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, օկուպացված են ՀՀ պետական տարածքներ, այդ հանգամա՞նքն է շատ ավելի խնդիր, թե Վեհափառի հնարավոր զավակ ունենալը, նա ասաց. «Եթե դուք այդտեղ հիմնավորեիք, որ ձեր թվարկած պրոցեսները չէին լինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չլիներ իշխանություն, դա այլ հարց է: Վարչապետն այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմ է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր