Կարեն Անդրեասյանի նշանակումը շահերի բախում է. խնդիրը միայն միջազգային հայցերը չեն. «Ժողովուրդ»          «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի․«Հրապարակ»       Ավինյանը, մեդիային թիրախավորելով, իր կոռուպցիոն բնույթն է թաքցնում. «Ժողովուրդ»    

05 հուն 2025 12:40

«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում

«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրումԳործարար Դավիթ Գալստյանին (Պատրոն Դավո) պատկանող ընկերությունը Հայաստանին մոտ 30 միլիոն ՀՀ դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

««ԼԵՅԱ» ընկերության տնօրենը ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել «ԼԵՅԱ» և «Ռոյալսիս Էնջիներինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին պատկանող՝ ընդհանուր 30,104,767 (երեսուն միլիոն հարյուր չորս հազար յոթը հարյուր վաթսունյոթ ՀՀ դրամ) ՀՀ դրամ արժեքով, ավիացիոն տեխնիկական ունեցվածքը, ԶՈւ կարիքների համար օգտագործելու նպատակով»,-ասված է որոշման նախագծի հիմնավորման տեքստում։

Որոշման նախագծով՝ նվիրատվությունն ամրացվում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը նպատակահարմար է գտել գույքի ընդունումը։

Նվիրատվությունը ներառում է անվահեծեր, անվադողեր, ապակե բլոկ, ինքնաթիռի տեխնիկական սպասարկման համար գործիքներ և այլն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր