Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

05 հուն 2025 15:04

«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է

«Դոմփել» բառը հայհոյանք չի, հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն էԱլեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը եկեղեցու հետ «վեճում» որևէ կարմիր գիծ չի անցնում և չի հայհոյում։

«Ես չեմ կարծում՝ հայհոյանք է եղել։ Հայհոյանք եղել է ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից։ Հայհոյանքը սեռական բնույթի բառեր արտաբերելն է»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե կրկնի այն բառը, ինչ նշել էր Փաշինյանը և բացատրի՝ դա հայհոյա՞նք է, թե՞ ոչ, Սիմոնյանը պատասխանեց. ««Դոմփել» բա՞ռը, ինչու չեմ կրկնի, կրկնում եմ։ Հայհոյանք բառն ունի իր բացատրությունը։ Ամեն մարդ իր ձևն ունի արտահայտվելու և ճիշտ ձևով գտնում է՝ որ պահին ինչ ասի»,-ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր