Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

06 հուն 2025 09:02

Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը․ «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը չի հաղթահարում հոգեբանական վախերը․ «Հրապարակ»«Հրապարակ» գրում է․ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկումից հետո դուրս եկավ եւ անմիջապես հայտնվեց լրագրողների օղակում: Բայց երբ լրագրողներն ու օպերատորները դիրքավորված ընդառաջ գնացին նախարարին, որ նիստի ավարտից հետո ճեպազրույց անցկացնեն, նա ուղղակի խուճապի մատնվեց եւ վախվորած սկսեց ետ-ետ քաշվել ու լուրջ տոնով հորդորել, որ իրեն մոտիկ չգնան։ Լրագրողները զարմացած հետաքրքրվեցին` ինչո՞ւ։ «Այդպես եմ ուզում, մոտիկ մի եկեք»։

Ըստ ամենայնի, Արարատ Միրզոյանը չի կարողանում հաղթահարել հոգեբանական վախերը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, հիշեցնենք, Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայից վրդովված մարդկանց խումբը խցանման մեջ հանդիպել էր Արարատ Միրզոյանի մեքենային եւ հարձակում գործել նրա վրա, դաժան ծեծի ենթարկել, որի արդյունքում նա վիրահատվեց։ Փաստորեն, 5 տարի է անցել, բայց նախարարը չի հաղթահարել այդ օրվա վախը: Սակայն պարզ չէ, թե լրագրողներից վախեցող ԱԳ նախարարն ինչպես է բանակցություններ վարում, օրինակ, մեր թշնամի պետությունների ղեկավարների հետ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 06․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր