Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել          Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին       Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

06 հուն 2025 09:54

Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին․ «Հրապարակ»

Սամվել Բաբայանը դիմել է ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանին․ «Հրապարակ»«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մայիսի վերջին դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները կցկտուր տեղեկություններ ունեին Բաբայանի դիմումի վերաբերյալ, միայն նշեցին, որ այն վերաբերում է որոշ անձանց եւ 98-ի դեկտեմբերի 10-ին 7 կրակոցով սպանված պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունու գործին։ Քննչական կոմիտեից հաստատեցին հաղորդման վերաբերյալ մեր տեղեկությունը՝ այլ մանրամասներ չներկայացնելով․ «Ստացել ենք հաղորդումը, իրականացնում ենք վարույթային գործողություններ»։

Նշենք, որ ՔԿ-ում այժմ ինտենսիվությամբ քննվում է Բաբայանի ներկայացրած մեկ այլ հաղորդման վրա հարուցված քրեական գործ եւս՝ 2023-ի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ պաշտոնեական անփութության ու զենք-զինամթերքը հակառակորդին հանձնելու վերաբերյալ։ Այս գործով հարցաքննվում է ե՛ւ Սամվել Բաբայանը, ե՛ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Հրապարակ»  թերթի՝ 06․ 06․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր