Միգուցե «տասնյակը» Էջմիածնի փոխարեն Գանձասար գնա՞, հայկական սրբությունների իրական պղծnւմն այժմ բռնшզшվթված Արցախում է տեղի ունենում          Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան       Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է, իսկ մենք զորեղ ենք մեր նախանձախնդիր ու բարեպաշտ ժողովրդով    

08 հուն 2025 20:34

ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ

ՆԳՆ-ից հաստատում են, որ վթար եղել է, սակայն ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբՔիչ առաջ Hraparak.am-ը տեղեկություն տարածեց, թե  Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի  ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաեւ թիկնապահներից ոմանք։

Բացի այդ, «Հրապարակ»-ի տեղեկություններով Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։

Այս լուրը տարածվելուց մի քանի րոպե անց Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հերքեց «Հրապարակի» տեղեկությունը նշելով, որ Փաշունյանի շարասյունը որևէ մեկի վրաերթի չի ենթարկել, և տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

ՆԳՆ-ն էլ հաստատում է՝ վթար եղել է, սակայն պնդում է, որ ոչ Նիկոլ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հերքել է տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, որի հետևանքով մարդ է վիրավորվել: Միևնույն ժամանակ հաստատել, որ Արմաշ գյուղում պարեկների մասնակցությամբ ավտովթար է եղել, ինչի հետևանքով կան տուժած ոստիկաններ, մի կին հիվանդանոց է տեղափոխվել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր