Միանշանակ աջակցում եմ Սամվել Կարապետյանին          Մերժելի է Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները       Չեն կարողանում հակա բան գտնել, կապում են մարդկանց հետ, ում հանդեպ հասարակության մի մասն ունի հակասական վերաբերմունք    

09 հուն 2025 09:55

Հրդեհ՝ Ախուրյան գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված

Հրդեհ՝ Ախուրյան գյուղում․ այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատվածՀունիսի 8-ին, ժամը 22:20-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող տներից մեկի տանիքում (մոտ 300 քմ)․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:26-ին, մարվել՝ հունիսի 9-ին ժամը 00:07-ին: Այրվել է տան տանիքից մոտ 250 քմ հատված:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն և տանիքի մյուս հատված։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր