Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ, մենք պատրաստ ենք սպասել          Ալիևը լավ հասկանում է, որ Արցախի հարցը ո՛չ լուծված է, ո՛չ էլ՝ փակված․ Ոսկանյանը՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մասին       Բջնի գյուղում «Hyundai» մակնիշի ավտոմեքենա է այրվել    

09 հուն 2025 10:49

Մաքսանենգության համար ձերբակալվել են 4 բարձրաստիճան զինվորականներ

Մաքսանենգության համար ձերբակալվել են 4 բարձրաստիճան զինվորականներԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Օրեր առաջ խոսել էի Մեղրիում բացահայտված խոշոր մաքսանենգության մասին և առաջարկել երկրի թիվ մեկ սատանիստին պարզաբանել, թե ովքեր են կանգնած դրա հետևում, սակայն նա ինչպես միշտ բուն գործով զբաղվելու փոխարեն, գերադասում է բանբասանքներ տարածելը և շանտաժներ իրականացնելը։

Այսպես, ըստ տեղեկությունների մոտ 7 ամիս գործել է մաքսանենգությամբ զբաղվող շխթա, ովքեր Իրանից Հայաստան են ներկրել ծխախոտի մեծաքանակ արտադրանք, ըստ լուրերի մաքսանենգության համար օգտագործել են ՀՀ ՊՆ գույքը, մեքենաները։ 

2025 թ մայիսի 30 և 31֊ին ռուս սահմանապահների համառ պնդումներից հետո ՀՀ ԱԱԾ֊ ի հետ Սյունիքի մարզի Կարճեվանի հատվածում կանգնեցրել են ՀՀ ՊՆ պատկանող <<Կամազ>> մակնիշի բեռնատար, որտեղ հայտնաբերվել է 130000 տուփ ապօրինի ծագմամբ ծխախոտ,  միայն այս դեպքով բյուջեյին պատճառվել է մոտ քառասուն մլն. դրամի վնաս։

Ձերբակալված են 4 բարձրաստիճան զինվորականներ։

Ըստ նույն աղբյուրի կամզմակերպված հանցավորությունը հովհանավորել է Պ նախարարը, հենց նաև այդ համգամանքով է պայմանավորված ՀՀ իշխանությունների լռությունը։

Կարծում եմ ակնհայտ է, թե ինչու ՀՀ կառավարիչները Զվարթնոցից, Մեղրիից և Մարգարայից հապշտապ հեռացրեցին ռուս սահմանապահներին։
Ինչևէ, շատ կուզենայի լուրը հերքվեր, և ոչ մի դեպքում հայկական բանակը ներգրավված չլիներ ապօրինի գործողությունների մեջ, և զբաղված լիներ միմիայն մեր հայրենիքի պաշտպանությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր