Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

09 հուն 2025 22:10

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». Մեդինսկի

Ռուսաստանը չի ուզում, որ Ուկրաինան վերածվի մի նոր «Ղարաբաղի». ՄեդինսկիԵթե ​​Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի», որն Ուկրաինան որոշ ժամանակ անց կփորձի հետ գրավել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ, ինչը կհանգեցնի միջուկային պատերազմի: Այս մասին, ըստ РИА Новости լրատվական գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Եթե հակամարտությունը դադարեցվի ճակատային գծի երկայնքով և իրական խաղաղություն ձեռք չբերվի, ուղղակի ինչ-որ զինադադար կնքվի, ապա դա կլինի, գիտեք, վիճելի տարածաշրջան կար Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ղարաբաղը, ապա այս տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի»,-ամերիկյան Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսի «Սանչեսի էֆեկտը» շոուի հարցազրույցի ժամանակ հայտարարել է Մեդինսկին։

«Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,- հավելել է Մեդինսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր