Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

10 հուն 2025 19:27

Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից․ ՀՀ ԱԳՆ

Ցնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից․ ՀՀ ԱԳՆՑնցված ենք Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան էջում։

«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին այս սարսափելի ողբերգության կապակցությամբ։

Մեր մտքերը նրանց և ավստրիացի ժողովրդի հետ են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը եռօրյա ազգային սուգ է հայտարարել հարավարևմտյան Գրաց քաղաքի դպրոցում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, մի քանիսը ծանր վիրավորվել են։

Զոհվել է նաև կասկածյալը, ով, ամենայն հավանականությամբ, ինքնասպան է եղել։ Եվս 28 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ հրապարակման՝ հարձակվողը, որը, ենթադրաբար, նախկին աշակերտ է, կրակ է բացել Գրացի BORG դպրոցի երկու դասարաններում։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր