Կոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվեն. «Ժողովուրդ»

Քաղաքապետարանում էլ, շունչները պահած, սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ դեռևս փետրվարi 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց յոթ անձի, այդ թվում՝ մի շարք բարձր պաշտոնյաների` • հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյան, • հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան, • նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարբինյան և Արամ Այվազյան։
Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են: Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով. նրան երկու ամսով կալանավորել են: Իսկ արդեն մայիսի 20-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություն էր իրականացրել և քաղաքապետարանի երկու աշխատակցի ձերբակալել»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: