Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

11 հուն 2025 12:03

Իսակովի պողոտայում շենքերից մեկում հրդեհ է բռկնվել, տարհանվել են 30 աշխատակիցներ

Իսակովի պողոտայում շենքերից մեկում հրդեհ է բռկնվել, տարհանվել են 30 աշխատակիցներՀունիսի 11-ին, ժամը 05։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
 
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է -1 հարկում գտնվող սրահում (30 քմ)։ Փրկարարները տարհանել են 30 աշխատակցի․ տուժածներ չկան։ Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են կախովի առաստաղը (30 քմ), երկու օդորակիչ և մալուխներ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր